Հայաստանի ազգային հավաքականի և Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է 2025/26 մրցաշրջանի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանության արդյունքները։
«Կարծում եմ՝ մենք արժանի մրցակիցներ ունենք։ Ինձ համար սա մեծ մոտիվացիա է։ Իհարկե, բոլորիս համար ցավալի է, որ չկարողացանք հասնել Չեմպիոնների լիգա, և հենց այդ պատճառով էլ մենք պարտականություն ունենք մեր երկրպագուների առաջ։ Հույս ունեմ, որ կարողանանք լավ արդյունք ցույց տալ և ուրախացնել մեր երկրպագուներին»,- ասել է Թիկնիզյանը sportal.blic-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլում բելգրադյան ակումբը կմրցի «Լիլի», «Պորտուի», «Սելտիկի», «Բրագայի», ՖԿՍԲ-ի, «Շտուրմի», «Սելտայի» և «Մալմյոյի» դեմ։

























































