Լոնդոնի «Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդից» արգենտինացի եզրային հարձակվող Ալեխանդրո Գառնաչոյի տեղափոխության մասին։
«Ազնվականները» 21-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել են 7 տարվա պայմանագիր՝ մինչև 2032 թվականը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ Գառնաչոյի «Չելսի» տեղափոխության արժեքը կազմել է մոտ 40 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 46 միլիոն եվրո)։ Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքն է նախաձեռնել լոնդոնյան ակումբ տեղափոխությունը՝ մերժելով մյուս բոլոր առաջարկները։
Գառնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է, որտեղ տեղափոխվել էր Մադրիդի «Ատլետիկոյից» 16 տարեկանում։ «Կարմիր սատանաների» հիմնական թիմի կազմում արգենտինացին մասնակցել է 144 խաղի, որոնցում խփել է 26 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։



























































