«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանությունից հետո խոսել է թիմի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի մասին։ Վերջին օրերին մամուլը ակտիվորեն կապում է ֆուտբոլիստին Լոնդոնի «Չելսիի» հետ։
«Ֆերմինը պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ, և մենք շատ գոհ ենք նրանից»,– ասել է Յուստեն Mundo Deportivo-ի հետ զրույցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» 22-ամյա Ֆերմին Լոպեսի տրանսֆերային արժեքը բարձրացրել է մինչև 90 միլիոն եվրո։
Լրագրող Խոսե Ալվարեսի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է ակտիվորեն հետաքրքրվել նաև «Նյուքասլը», որը պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել իսպանացու համար։


























































