«Լիվերպուլի» եգիպտացի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալը» ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր հավակնորդն է։
«Նրանք այս մրցաշրջանում հիանալի թիմ ունեն։ Կարծում եմ՝ «Արսենալը» այս պահին ֆավորիտն է, քանի որ նրանց կազմի մեծ մասը արդեն հինգ տարի միասին է խաղում։ Չեմ կարող ասել, որ նրանց հաջողություն եմ մաղթում։ Հուսով եմ՝ մենք՝ «Լիվերպուլը», կրկին կկարողանանք դառնալ Անգլիայի չեմպիոն»,- Սալահի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Անցած մրցաշրջանի ավարտին մերսիսայդցիները նվաճեցին Անգլիայի չեմպիոնությունը՝ 38 տուրից հետո վաստակելով 84 միավոր։ «Արսենալը» երկրորդն էր՝ 74 միավորով։



























































