«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է ԱՊԼ-ի 1-ին տուրում «Արսենալի» դեմ խաղի արդյունքը (0:1)։
«Մենք ավելիին էինք արժանի և ավելի լավ թիմ էինք, դա ակնհայտ է, բայց, ցավոք, պարտվեցինք։ Պետք է աշխատենք այն ուղղություններով, որտեղ առաջընթաց է պահանջվում։ Անհրաժեշտ է բարելավել պաշտպանությունը ստանդարտ իրավիճակներում։ Շատ բան ճիշտ արեցինք, սակայն կան դրվագներ, որոնք պետք է կատարելագործենք՝ անգամ առանց տեսագրություն դիտելու։ Ես շատ հպարտ եմ իմ խաղացողներով։
Մենք ավելի ագրեսիվ և խիզախ էինք։ Որոշ դրվագներում, կարծում եմ, Մբեմոն և Կունյան մեծապես օգնեցին մեզ։ Մենք հետևեցինք խաղային պլանին, նույնիսկ երբ մարզադաշտում երկրպագուները նյարդայնանում էին։ Մենք հավատարիմ մնացինք մեր ոճին, և դա ապագայում կօգնի մեզ», — Ամորիմի խոսքն է մեջբերում BBC-ն։
ԱՊԼ-ի հաջորդ տուրում «Արսենալը» օգոստոսի 23-ին սեփական հաշտում կընդունի «Լիդսին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 24-ին արտագնա խաղում կմրցի «Ֆուլհեմի» հետ։




























































