Պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան պատմել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է եղել «Պորտուի» գլխավոր մարզիչը։
«Պորտուի գլխավոր մարզիչը հետաքրքրված էր, բայց վերջերս դա ավելի քիչ է քննարկվում: Հնարավոր է՝ հետաքրքրությունը մարել է»,- Բարբոսայի խոսքերն է մեջբերում Odds.ru-ն։
Ավելի վաղ Սպերցյանը Match TV-ին տված հարցազրույցում հաստատել էր «Սաութհեմփթոնի» հետաքրքրությունը և նշել, որ ակումբն առաջարկ է ստացել նրա տրանսֆերի վերաբերյալ։

























































