Գերմանիայի Սուպերգավաթի խաղում, որտեղ միմյանց դեմ մրցում էին երկրի գործող չեմպիոնն ու գավաթակիրը, Մյունխենի «Բավարիան» 2։1 հաշվով առավելության հասավ «Շտուտգարտի» նկատմամբ։
Մյունխենյան գրանդի կազմում 18-րդ րոպեին հաշիվը բացեց Հարի Քեյնը, իսկ 77-րդ րոպեին թիմի նորեկ Լուիս Դիասը կրկնապատկեց հաշիվը։ «Շտուտգարտի» միակ գոլը 90+4-րդ րոպեին հեղինակեց Ջեյմի Լևելինգը։
Այսպիսով, «Բավարիան» իր պատմության ընթացքում 11-րդ անգամ նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը՝ շարունակելով մնալ մրցաշարում ամենաշատ հաղթած ակումբը։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։



























































