«Մանչեսթեր Սիթին» կարող է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի տեղեկություններով՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Ռոդրիգոյի տաղանդի մեծ երկրպագու է, այդ պատճառով իսպանացին հատուկ խնդրանքով դիմել է ակումբի ղեկավարությանը՝ նրա տրանսֆերը գնելու համար։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» լրջորեն պատրաստ է քննարկել Ռոդրիգոյին գնելու տարբերակը Սավինյոյի հեռանալու դեպքում, որի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմը»։
2024/25 մրցաշրջանում Ռոդրիգոն մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 54 խաղում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։

























































