Իտալական «Կոմոն» տրանսֆերային առաջարկ է ներկայացրել «Բարսելոնային»՝ թիմի իսպանացի դարպասապահ Ինյակի Պենյայի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլյան։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը բարձր է գնահատում Պենյայի խաղային որակները և նրան դիտարկում է որպես իտալական ակումբի դարպասապահի դիրքը ամրապնդելու հիմնական տարբերակ։
Ավելի վաղ El Nacional պարբերականը հայտնել էր, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խնդրել է ակումբի ղեկավարությանը խզել Պենյայի հետ պայմանագիրը։

























































