«Բարսելոնայի» իսպանացի դարպասապահ Ինյակի Պենյան մոտ ժամանակներս կարող է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խնդրել է ակումբի նախագահ Ժոան Լապորտային խզել պայմանագիրը 26-ամյա ֆուտբոլիստի հետ։
Նշվում է, որ խաղացողի և մարզչի միջև երկար ժամանակ կոնֆլիկտ է եղել այն պատճառով, որ Ինյակին մի օր ուշացել է մարզումից, որից հետո նրանք վիճաբանել են։
2024/25 մրցաշրջանում Ինյակի Պենյան ակումբային մակարդակով անցկացրել է 23 խաղ, որոնցից 7-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Transfermarkt-ը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։























































