«Արսենալը» վստահ քայլերով մոտենում է Պրեմիեր լիգայի մեկնարկին՝ նախամրցաշրջանի վերջին խաղում 3:0 հաշվով հաղթելով Բիլբաոյի «Ատլետիկին»։ Լոնդոնյան ակումբը ցուցադրեց գերիշխող խաղ՝ ընդգծելով իր պատրաստվածությունը նոր մրցաշրջանին։
Հանդիպման առաջին գոլը խփեց թիմի նորեկ Վիկտոր Գյոկերեշը։ 34-րդ րոպեին նա գլխով ճշգրիտ հարվածով եզրափակեց Մարտին Սուբիմենդիի փոխանցումը՝ բացելով խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսում «Արսենալը» շարունակեց ճնշումը։ Բուկայո Սական, օգտվելով Գաբրիել Մարտինելիի փոխանցումից, կրկնապատկեց առավելությունը։ Խաղի վերջում փոխարինման մտած Կայ Հավերցը փայլուն հարվածով եզրափակեց հանդիպումը՝ ձևակերպելով վերջնական 3:0 հաշիվը։
«Արսենալի» հաջորդ փորձությունը կլինի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում՝ օգոստոսի 17-ին, երբ նրանք կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Օլդ Թրաֆորդում»։



























































