Անգլիայի Պրեմիեր Լիգայում այլևս չեն օգտագործվի ծիածանագույն թևկապներ․ ակումբները դադարեցրել են համագործակցությունը ԼԳԲՏՔ+ կազմակերպության հետ: Այս ամենը տևեց ութ տարի։
Վերջին ութ տարիների ընթացքում ԱՊԼ-ում գործում էր Rainbow Laces նախաձեռնությունը, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել ԼԳԲՏՔ+ համայնքների վրա։ Սակայն այս ծրագիրն ավարտվում է։
The Telegraph-ի տեղեկացմամբ՝ հինգշաբթի կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են բոլոր 20 ակումբների ավագները, ընդունվել է որոշում դադարեցնել համագործակցությունը ԼԳԲՏՔ+ կազմակերպություն Stonewall-ի հետ։ Վերջինս էր իրականացնում այս նախաձեռնությունը, որը, մասնավորապես, ներառում էր ծիածանագույն թևկապների օգտագործում, ինչը երբեմն առաջացրել էր սկանդալներ։
Rainbow Laces-ը շարունակելու փոխարեն Պրեմիեր Լիգան կսկսի սեփական արշավ, որը կանցկացվի փետրվարին՝ ԼԳԲՏՔ+ պատմության ամսվա շրջանակում։ Այսպիսով, «կրթական աշխատանքը հանրային ծրագրերի միջոցով» կմնա առաջնահերթ։
Ավելի վաղ «Քրիսթալ Փելասի» ավագ Մարկ Գուեհին պաշտոնապես նախազգուշացվել էր Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայի կողմից այն պատճառով, որ ծիածանագույն թևկապի վրա գրել էր «Ես սիրում եմ Հիսուսին»։ Միևնույն ժամանակ «Իփսվիչի» ավագ Սեմ Մորսին չէր պատժվել՝ թևկապ չկրելու համար՝ կրոնական համոզմունքներից ելնելով։



























































