ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն «Արարատ-Արմենիան» «Լետնա» մարզադաշտում զիջեց Պրահայի «Սպարտային» 1:4 հաշվով։
Հանդիպման հաշիվը գեղեցիկ հեռահար հարվածով բացեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Խուան Բալանտան:
Այդ գոլը մտահոգություն առաջացրեց չեխ փորձագետների շրջանում և առիթ հանդիսացավ, որ «Սպարտայի» գլխավոր մարզիչ Բրիան Պրիսկեն պաշտպանի իր թիմի դարպասապահին:
Նա դեռ չէր հասցրել գնդակին դիպչել, երբ արդեն տեսավ, թե ինչպես է այն հայտնվում ցանցում: Հինգշաբթի օրը «Արարատ-Արմենիայի» նկատմամբ 4:1 հաշվով վստահ հաղթանակ տանելու ընթացքում «Սպարտայի» բաց թողած գոլը հազիվ թե լուրջ մտահոգություն առաջացրեր թիմի համար, սակայն կրկին կասկածներ հարուցեց դանիացի դարպասապահ Պետեր Վինդալի արդյունավետության վերաբերյալ, գրում է Sport.cz-ը:
«Նման գնդակը դարպասապահը պետք է վերցներ»,- ասել է Nova Sport-ի ստուդիայում փորձագետ Միխալ Կադլեցը:
«Դա բարդ պահ էր, Վինդալի առջև շատ խաղացողներ կային: Դժվար է գնահատել»,- մեկնաբանել է «Սպարտայի» գլխավոր մարզիչ Բրիան Պրիսկեն: «Ավելի շուտ, մենք պետք է ավելի լավ դիրքավորվեինք տուգանային հրապարակում և հեռացնեինք առաջին գնդակը: Դա 18 մետրից կատարված հարված էր, որի xG ցուցանիշը կազմում էր ընդամենը 0.04»,- հաշվարկել է նա:
«Ճշգրիտ կատարում էր, դարպասապահի համար դժվար էր փրկել դարպասը»,- ընդմիջման ժամանակ նշել է մեկ այլ փորձագետ և «Սպարտայի» նախկին պաշտպան Միլան Ֆուկալը:
«Սխալ պահին նայեց սխալ տեղ: Կարծում եմ՝ դարպասապահը պետք է փրկեր այդ պահը և օգներ թիմին: Գոլից հետո էլ մի դրվագ եղավ, երբ նա վստահ չէր թվում»,- ավելացրել է մեկ այլ փորձագետ և «Սպարտայի» նախկին խաղացող Միխալ Կադլեցը: «Բայց սա թիմային խաղ է, և կան այլ խաղացողներ, որոնք կարող են ծածկել խաղընկերոջ սխալը»:




























































