Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվեց չեխական «Սպարտա Պրահային»։
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց «Արարատ-Արմենիայի» կոլումբիացի կիսապաշտպան Խուան Անդրես Բալանտան։
Չեխական ակումբից պատասխան գոլերը հեղինակեցին Պատրիկ Վիդրան, Յան Կուխտան և Վելկո Բիրմանչևիչը, ինչպես նաև մեկ ինքնագոլ գրանցվեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կեյրուշի անվան դիմաց։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։




























































