«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Diario Sport-ի տեղեկություններով՝ 22-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։ Երկու ակումբներն էլ առաջին քայլերն են անում ֆուտբոլիստին գնելու հարցում, սակայն անհանգստացած են նրա վնասվածքներով։
Թե՛ «Յունայթեդը», թե՛ «Արսենալը» ուսումնասիրում են Դեմբելեի վնասվածքները հասկանալու համար, թե որն է այդ ամենի իրական պատճառը։ Շատերի պնդմամբ՝ դա այն մարզական մեթոդների պատճառով է, որից օգտվում է «Բարսելոնան»։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է բաժանվել Դեմբելեից։ Հնարավոր է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը հեռանա վարձակալությամբ։
Առավել հավանական է թվում ՄՅՈՒ տեղափոխությունը, քանի որ աղբյուրի տեղեկություններով՝ Դեմբելեն շփվում է Անտոնի Մարսիալի հետ ու որոշ տեղեկություններ է ուզում իմանալ Մանչեսթերից։