Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի երրորդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում նվազագույն հաշվով դժվարին հաղթանակ տարավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ։
Հանդիպման 87-րդ րոպեին «ցուլերի» կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբան հաղթական գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո։
Այս հաղթանակից հետո գործող չեմպիոնները վաստակեցին 6 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Դինամոն» 4 միավորով իններորդ տեղում է։
ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































