«Լիվերպուլի» աստղային նորեկ Ֆլորիան Վիրցը որոշել է իր մարզաշապիկի համարը մերսիսայդյան ակումբում։
«Կարմիրների» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գերմանացի հարձակվողական ոճի կիսապաշտպանը թիմում կկրի 7 համարի մարզաշապիկը։ Նախկինում այդ համարը պատկանում էր կոլումբիացի հարձակվող Լուիս Դիասին։ Համարը թափուր մնաց, երբ վերջինս տեղափոխվեց «Բավարիա»։
Վիրցը «Լիվերպուլին» է միացել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ տեղափոխվելով Լևերկուզենի «Բայերից»։ 22-ամյա գերմանացին անգլիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Ֆլորիանի տրանսֆերը, որը համարվում է ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեքը մերսիսայդցիների համար, արժեցել է 135 միլիոն եվրո։




























































