28-ամյա կոլումբիացի վինգեր Լուիս Դիասը պաշտոնապես միացավ Մյունխենի «Բավարիային»՝ «Լիվերպուլից» տեղափոխվելով 75 միլիոն եվրոյով (ներառյալ բոնուսները):
Պայմանագիրը կնքվել է չորս տարով՝ մինչև 2029 թվականի հունիսի 30-ը: Դիասը կկրի 14 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրել են Պիսառոն, Ալոնսոն և Բասլերը, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ուրախ եմ միանալ աշխարհի մեծագույն ակումբներից մեկին: Իմ խաղով և անհատականությամբ ցանկանում եմ օգնել թիմին նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները»,- ասել է Դիասը:




























































