Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում սերբական «Ցրվենա Զվեզդան» ջախջախեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսին»։ Բելգրադում կայացած հանդիպումն ավարտվեց 5:1 հաշվով՝ ի օգուտ տանտերերի։
Առաջին խաղակեսում «Ցրվենա Զվեզդայի» գոլերը խփեցին Ալեքսանդր Կատայը, Միրկո Իվանիչը, Բրունո Դուարտեն և Միլսոնը, իսկ երկրորդ խաղակեսում աչքի ընկավ Շերիֆ Նդիայեն։ Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Տիջեյ դե Բարը։
«Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակից հետո «Ցրվենա Զվեզդան» ընդհանուր 6:1 հաշվով անցավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի իսլանդական «Բրեյդաբլիկ» — լեհական «Լեխ» զույգի հաղթողը։























































