«Ալաշկերտը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին. թիմը համալրել է Վենեսուելայի պատանեկան հավաքականի վինգեր Խուան Կամպոսը:
18-ամյա ֆուտբոլիստը Հայաստան է տեղափոխվել վենեսուելական «Նուեվա Էսպարտա» ակումբից: Մինչ այդ Կամպոսը ֆուտբոլային կրթություն է ստացել «Վիստա» ակումբում:
«Ալաշկերտի» մամուլի ծառայության տվյալներով՝ ակումբը Կամպոսի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր:




























































