Լոնդոնի «Արսենալը» ստուգողական խաղում հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ՝ Ասիական շրջագայության շրջանակում: Սինգապուրում կայացած հանդիպումն ավարտվեց «զինագործների» հաղթանակով՝ 3:2:
«Արսենալի» կազմում գոլեր խփեցին Միկել Մերինոն և Մարտին Էդեգորը, ով աչքի ընկավ 11-մետրանոցից: «Նյուքասլի» կողմից գոլերի հեղինակ դարձան Էնթոնի Էլանգան և Ջեյքոբ Մերֆին, մինչդեռ նրանց թիմակից Ալեքս Մերֆին ինքնագոլ գրանցեց՝ նպաստելով «Արսենալի» հաղթանակին:
Հանդիպումից առաջ «Արսենալը» պաշտոնապես ներկայացրեց իր նորեկ հարձակվող Վիկտոր Դյոկերեշին: Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերը հայտարարվել էր հուլիսի 26-ին: Ըստ ԶԼՄ-ների՝ ակումբը նրա համար վճարել է 63.5 միլիոն եվրո: Դյոկերեշը «Արսենալում» հանդես կգա 14 համարի մարզաշապիկով, որով ժամանակին խաղացել է լեգենդար ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին (1999/2000 – 2006/2007):
Նախորդ մրցաշրջանում Դյոկերեշը, հանդես գալով պորտուգալական «Սպորտինգի» կազմում, մասնակցել է 52 հանդիպման՝ խփելով 54 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում:
Հաջորդ ընկերական հանդիպումը «Արսենալը» կանցկացնի հուլիսի 31-ին Հոնկոնգում՝ «Տոտենհեմի» դեմ:
Գոլերը՝ այստեղ




























































