Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթում է «Պարի Նիժնի Նովգորոդին»։
Հաշիվը խոշոր է դարձրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով 68-րդ րոպեին գոլ է խփել Ջոն Կորդոբայի փոխանցումից հետո։
Հիշեցնենք, որ Սպերցյանը նաև առաջին գոլի գոլային փոխանցման հեղինակն է։




























































