Վերջերս տարածվել է տեղեկություն, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել իսպանական «Ժիրոնա»։ Այս մասին առաջինը հայտնել է Arménie Football-ը։
Կարճ ժամանակ անց ռուսական մամուլը, առանց բացառության, սկսել է տարածել այդ լուրը՝ հղում անելով նույն աղբյուրին։
Ըստ Arménie Football-ի՝ «Ժիրոնան» արդեն բանակցություններ է վարում «Կրասնոդարի» հետ՝ քննարկելով Սպերցյանի տրանսֆերի հնարավոր գումարը։
Նշվում է, որ իսպանական ակումբը միաժամանակ մեկ այլ կիսապաշտպանի հետ պայմանագիր կստորագրի, սակայն դա չի ազդի Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության վրա։
Իսպանական, մասնավորապես կատալոնական մամուլը դեռևս լռում է այս թեմայով։
Հավելենք, որ ժամեր անց «Կրասնոդարը» կմեկնարկի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը՝ հյուրընկալվելով «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Թիմերի միջև հանդիպումը կսկսվի ժամը 16:30-ին։




























































