«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հավերժացրել է ավտովթարի հետևանքով զոհված թիմի հարձակվող Դիոգու Ժոտայի հիշատակը։
Ակումբի կայքի՝ թիմի ակտիվ կազմին նվիրված բաժնում, դարպասապահների, պաշտպանների, կիսապաշտպանների և հարձակվողների ցանկից հետո, Ժոտային նվիրված է առանձին բաժին՝ «Ընդմիշտ» վերնագրով։
Ավելի վաղ «Լիվերպուլը» դուրս էր բերել պորտուգալացի ֆուտբոլիստի 20 համարը շրջանառությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին 28-ամյա Դիոգու Ժոտան և նրա 25-ամյա եղբայր Անդրե Սիլվան զոհվել էին Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։



























































