«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել 16-ամյա պաշտպան Կլուվերտ Ագիլարին, ով խաղում է Պերուիի «Ալյանսա Լիմա» ակումբի կազմում:
Ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը վճարելու է 2,5 միլիոն եվրո, բայց նա կարող է միանալ «Սիթիին» միայն 2021 թվականի մայիսի 5-ին, երբ նա կդառնա 18 տարեկան:
«Չելսիի» նախկին հարձակվող Կլաուդիո Պիզարոն և Ջեֆերսոն Ֆարֆանը, ով այժմ խաղում են Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում, իրենց կարիերան ևս սկսել են Լիման ներկայացնող ակումբի կազմում: