Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Նեման» — «Ուրարտու» պատասխան խաղը կսպասարկի Մոնտենեգրոն ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գլխավոր մրցավարն է Միլոշ Բոշկովիչը։ Եզրային մրցավարներն են Մարյան Պաունովիչը և Նիկոլա Ռադուլովիչը։ Հանդիպման չորրորդ պաշտոյան է Նիկոլա Վոդևիչը։
Հիշեցնենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայնա հուլիսի 17-ին՝ Հունգարիայի Գյոր քաղաքում՝ «Գյիրմոտի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է բելառուսական ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով։




























































