«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան բացահայտել է այն մարտավարական քայլերը, որոնք օգնել են թիմին հաղթել ՊՍԺ-ին ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում (3:0)։
«ՊՍԺ-ն խաղում է երեք կիսապաշտպանով, որոնցից երկուսը պատասխանատու էին Ռիսի Ջեյմսի և Մոյսես Կայսեդոյի համար, իսկ Վիտինյան՝ Էնցո Ֆերնանդեսի։ Մենք կարծում էինք, որ սա հիանալի հնարավորություն էր Քոուլ Պալմերի և Մալո Գյուստոյի համար՝ օգտագործելու ազատ գոտիները։ Սա մեր խաղային ծրագիրն էր։
Ես խոսքեր չունեմ՝ շնորհակալություն հայտնելու խաղացողներին։ Նրանք արժանի էին դրան։ Հիանալի պահ էր։ Իմ կարծիքով՝ մենք հաղթեցինք խաղը առաջին տասը րոպեների ընթացքում։ Մեզ հաջողվեց տեմպ սահմանել, լավ ճնշում գործադրել։ Եղանակային պայմանների պատճառով դժվար էր պահել այդ տեմպը, բայց թիմը կարողացավ դա անել»,– DAZN-ի հետ զրույցում ասել է Մարեսկան։
Հիշեցնենք, որ «Չելսին» պատմության ընթացքում երկրորդ անգամ նվաճեց Աշխարհի ակումբային առաջնության գավաթը՝ առաջինը նոր ձևաչափով։


























































