ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում, որը կայացավ Նյու Ջերսիի Իսթ Ռադերֆորդ քաղաքի «ՄետԼայֆ» մարզադաշտում, Լոնդոնի «Չելսին» վստահ հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ի նկատմամբ՝ 3:0 հաշվով։
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո երկու ակումբների ֆուտբոլիստների միջև բախում տեղի ունեցավ։ Բանը հասավ նրան, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրեց «ազնվականների» հարձակվող Ժոաու Պեդրուին և տապալեց նրան խոտածածկին։
Հիշեցնենք, որ «Չելսին» պատմության ընթացքում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի ակումբային առաջնության գավաթը՝ առաջինը նոր ձևաչափով։


























































