ՊՍԺ-ի հարձակվող Դեզիրե Դուեն Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Չելսիի» դեմ խաղից առաջ նշել է, որ կարևոր է այդ հանդիպմանը մոտենալ նույն տրամադրվածությամբ, ինչպես մրցաշրջանի մյուս խաղերին։
«Մենք գիտենք «Չելսիի» մակարդակը։ Նրանք շատ ուժեղ թիմ ունեն, և մենք ուսումնասիրել ենք նրանց խաղերը։ Նրանք ունեն բարձրակարգ խաղացողներ։ Մենք կփորձենք խաղադաշտ դուրս գալ նույն տրամադրվածությամբ, ինչպես միշտ։ Սա եզրափակիչ է, և եզրափակչում ամեն ինչ հնարավոր է։ Մեր նպատակն է գավաթը բերել Փարիզ։
Սա կլինի մեր հինգերորդ տիտղոսը այս մրցաշրջանում և պատմության մեջ մտնելու հնարավորություն։ Մենք կանենք ամեն ինչ՝ այն նվաճելու համար։ Կարևոր է այս խաղին մոտենալ նույն պատրաստվածությամբ, ինչպես մրցաշրջանի մյուս հանդիպումներին», — Դուեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը ՊՍԺ-ի և «Չելսիի» միջև կկայանա հուլիսի 13-ին՝ կիրակի օրը, ժամը 23:00-ին։


























































