Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի առաջարկը՝ չնայած Կրիշտիանու Ռոնալդուի անձնական խնդրանքներին, հայտնում է լրագրող Սեբաստիան Վիդալը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա բրազիլացին նախընտրում է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Եթե Լուիս Դիասը այս ամառ լքի «Լիվերպուլը», մերսիսայդյան ակումբը հավանաբար կդիմի «Ռեալին»՝ Ռոդրիգոյի տրանսֆերի հարցով։
Ավարտված մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում մասնակցել է 54 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt կայքը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
























































