«Լիվերպուլը» իր պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրել է, որ ի հիշատակ Դիոգու Ժոտայի՝ որոշում է կայացվել ակումբում շրջանառությունից հանել 20 համարի մարզաշապիկը, որը կրում էր թիմի պորտուգալացի հարձակվողը։
«20 համարը իրավամբ կհիշվի Ժոտայի դերի համար։ Այդ համարով նա օգնեց «Լիվերպուլին» նվաճել 2024/25 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը՝ ապրիլին Մերսիսայդյան դերբիում յուրահատուկ հարվածով պարգևելով ակումբին հաղթանակ, որը նրա վերջինն էր»,- ասված է «Լիվերպուլի» պաշտոնական հայտարարության մեջ։
Ժոտայի վերջին գոլը գրանցվել է հենց այդ խաղում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Էվերթոնի» դեմ։ Այդ խաղում «Լիվերպուլը» հաղթել էր նվազագույն՝ 1:0 հաշվով։
Հիշեցնենք՝ Դիոգու Ժոտան մահացել է հուլիսի 3-ին Իսպանիայի Սամորա նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Զոհվել է նաև նրա կրտսեր եղբայրը՝ Անդրե Սիլվան, որը ևս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր։




























































