«Վուհան» ակումբի ֆուտբոլիստները վերադարձել են համանուն քաղաք, որտեղ տեղակայված է ակումբի մարզաբազան:
2019 թվականի վերջերին կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել էին Չինաստանի հենց այս քաղաքում: Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը համավարակ ճանաչեց:
Աշխարհում գրեթե բոլոր մարզական միջոցառումները չեղարկվել կամ հետաձգվել են: Գարնանը Հուբեյ շրջանում իրավիճակը համեմատաբար կայունացել է:
Ֆուտբոլիստները հունվարին ստիպված են եղել լքել քաղաքը, իսկ այսօր արդեն Վուհանի երկաթգծի կայարանում նրանց դիմավորել են ակումբի երկրպագուները՝ բժշկական դիմակներով: