«Ռեալը» որոշել է հրաժարվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու մտքից, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 26-ամյա հարձակվողը «սերուցքայինների» առաջնային տրանսֆերային նպատակն էր ամառվա համար, սակայն «Ռեալի» ղեկավարությունը որոշել է հրաժարվել նրա տրանսֆերից աշխարհում տիրող ֆինանսական ոչ կայուն իրաիճակի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հրաժարվել է Քեյնին ձեռք բերելու մտքից, որին «Տոտենհեմը» պատրաստ է բաց թողնել 200 մլն ֆունտի դիմաց (228 մլն եվրո)՝ պարտքերի պատճառով:
Քեյնը «Տոտենհեմի» սան է: Լոնդոնցիների հիմնական թիմում հարձակվողը հանդես է գալիս 2009 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա դարձել է 17 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ բոլոր մրցաշարերում ակումբային մակարդակում անցկացրած 25 խաղում:
Քեյնի գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: