Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա խաղացողը չի պլանավորում այս ամռանը փոխել ակումբային գրանցումը։ Նշվում է, որ Ռոդրիգոն ցանկանում է մնալ մադրիդյան ակումբում և ապացուցել իր տեղը թիմում։
Հարձակվողը կարծում է, որ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ նոր մարզչական շտաբի ձևավորումը կարող է օգնել իրեն։ Ավելի վաղ տարածված լուրերի ֆոնին Ռոդրիգոն սոցիալական ցանցերում հրապարակել էր մարզումից լուսանկար՝ նշելով, որ երջանիկ է։
Ռոդրիգոյի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։ Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։





















































