Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատասխանել է Instagram-ի իր հետևորդների հարցերին: Հարցերից մեկը նվիրված է եղել աշխարհի նախկին առաջին ռակետի ու նրա ամուսնու՝ հայազգի բիզնեսմեն Ալեքսիս Օհանյանի փոխհարաբերություններին.
«Ինչո՞ւ ես սիրահարվել քո ամուսնուն»,- հարցրել է օգտատերերից մեկը:
«Նա ինձ լավ էր կերակրում»,- պատասխանել է թենիսիստուհին:
Հիշեցնենք՝ զույգը պաշտոնապես ամուսնացել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Նոր Օրլեանում՝ զույգի առաջնեկի ծնունդից 11 շաբաթ հետո:
Մարտի 18-ին ATP-ն և WTA-ը համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ մինչև հունիսի 7-ը բոլոր մրցաշարերը դադարեցնելու վերաբերյալ: Թենիսիստներն ինքնամեկուսացման մեջ են ու անհատական մարզումներ են անցացնում: Ավելի ուշ մրցաշարերի ղեկավարները հայտարարեցին, որ մրցաշրջանի դադարը երկարացվել է մինչև հուլիսի 13-ը: