Հարձակվող Ժոաո Ֆելիքսը նախատեսում է լքել «Չելսին» 2025 թվականի ամռանը, հաղորդում է A Bola-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա պորտուգալացին ցանկանում է վերադառնալ «Բենֆիկա», որտեղ հանդես է եկել իր պրոֆեսիոնալ կարիերայի սկզբում՝ 2016-ից 2019 թվականներին։
2024/25 մրցաշրջանում Ֆելիքսը վարձավճարով հանդես է եկել «Միլանում»։
«Չելսին» Ֆելիքսին չի դիտարկում որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, ուստի Լիսաբոնի ակումբի հետ պայմանագիրը կարող է կնքվել առանց որևէ խոչընդոտի։
2024/25 մրցաշրջանում Ֆելիքսը «Չելսիի» և «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 41 հանդիպմանը խփել է 10 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը լոնդոնցիների հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։

























































