«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է Sky Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» պարտքերի պատճառով կարող է վաճառել Քեյնին «Մանչեսթեր Յունայթեդին» 200 մլն ֆունտի դիմաց (228 մլն եվրո): Աղբյուրի փոխանցմամբ, մանկունիացիները պատրաստ չեն ձեռք բերել 26-ամյա հարձակվողին այդքան բարձր գումարի դիմաց:
«Մանչեսթեր Յունայթեդում» որոշել են հրաժարվել նաև «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ձեռք բերելու մտքից: Ընդ որում, «կարմիր սատանաները» շարունակում են հետաքրքրություն պահպանել Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Ջեյդոն Սանչոյի նկատմամբ: