«Ռոմայի» ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձերի նվազեցման, որպեսզի օգնեն ակումբի աշխատակիցներին, որոնք կարանտինի ընթացքում հեռացվել են աշխատանքից: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը ֆուտբոլիստների աշխատավարձերը կնվազեցնի 4 ամսվա համար՝ մարտից հունիս: Աշխատավարձի նվազեցման է համաձայնել նաև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան:
Հռոմեական թիմի ղեկավարությունը հրաժարվել են մարտ ամսվա իրենց աշխատավարձերից: Ավելի վաղ Իտալիայում աշխատավարձերի նվազեցման էին համաձայնել նաև «Յուվենտուսի» և «Պարմայի» ֆուտբոլիստները: