Կայացել է ԱՊԼ-ի ակումբների օնլայն հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է առաջնության վերսկսման հնարավոր ժամկետները:
Բոլոր ակումբները կողմ են մրցաշրջանն ավարտին հասցնելուն, բայց ժամկետներ չեն քննարկվել: Ըստ BBC-ի, կոնֆերանսի ընթացքում պետք է քննարկվեր մինչ հունիսի 30-ը մրցաշրջանն ավարտելու տարբերակը, սակայն դա տեղի չի ունեցել:
«Մեր նպատակն է ՝ ավարտին հասցնել 2019/2020 թթ-ի մրցաշրջանը, բայց ոչ մի ժամկետ այս պահին չի կարող հստակ լինել՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով»,-ասված է ԱՊԼ-ի հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայում այս պահին կա մոտ 109700 վարակակիր, մահացել է 14607 մարդ: