Կորոնավիրուսի համաճարակի պատճառով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) հետաձգել է անորոշ ժամանակով Անգլիայի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը՝ 2019/20 մրցաշրջանի համար: Այդ մասին հայտնում է The Times-ը:
Ըստ աղբյուրի, PFA-ն ներկայումս կենտրոնացած է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած խնդիրների լուծման վրա: Բացի այդ, կա հավանականություն, որ մրցանակն առաջին անգամ չի շնորհվի 1973/74 մրցաշրջանից ի վեր:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում մրցանակը ստացավ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկը: