«Մանչեսթեր Յունայթեդը» ուժեղացրել է Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին գնելու փորձերը։
«Կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել Օբամեյանգին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ինքը՝ Օբամեյանգը, «Արսենալի» ղեկավարությանը հայտնել է թիմից հեռանալու ցանկության մասին, գրում է teamtalkը՝ հղում կատարելով իսպանական Sport հանդեսին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օբամեյանգի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբի համար գաբոնցի հարձակվողը առաջնային տարբերակ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» մտադիր է բաժանվել թիմի հարձակվող Ալեքսանդր Լակազետից։