Տամարա Գորոն՝ «Վալենսիայի» պաշտպան Էզեկիել Գարայի կինը, իր հետևորդներին առաջարկել է նոր չելենջի մասնակցել։
Նա ներկայացել է փերու կերպարանքով և իր ամուսնուն «կնոջ է վերածել»։
Գորոն բոլոր ցանկացողներին առաջարկել է կերպարանափոխել իրենց հարազատներին։
Ավելի վաղ արգենտինացի ֆուտբոլիստը հայտնել էր, որ ինքնամեկուսացել է ընտանիքից, քանի որ վարակվել էր կորոնավիրուսով։ Արգենտինացու մոտ վիրուսը հայտնաբերվել էր մարտի 15-ին։ Նա արդեն ապաքինվել է։