Կիսապաշտպան Նգոլո Կանտեն ուզում է մնալ «Չելսիում»։ Այս մասին գրում է Goal.com-ը։
Ֆրանսիացին ուզում է խաղալ անգլիական ակումբում՝ չնայած «Բարսելոնայի» ու «Ռեալի» կողմից հետաքրքրվածությանը։ 29-ամյա Կանտեի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է ևս 3 տարով։
Այս մրցաշրջանում նա տարբեր վնասվածքների պատճառով 42 խաղից մասնակցել է միայն 20-ին։