Footy Headlines կայքը հրապարակել է «Լիվերպուլի»՝ 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկի լուսանկարները։
Անգլիական ակումբի մարզաշապիկը կարմիր գույնի է։ Օձիքը, գերբն ու հովանավորների տարբերանշանները սպիտակ են։
Մեջքին՝ օձիքի տակ, հիշատակվում է «Հիլսբորոյի» ողբերգության մասին։
Հաղորդվում է, որ շորտերն ու գուլպաները ևս կարմիր կլինեն։ 2020/21 մրցաշրջանի մարզաշապիկը կթողարկվի 2020 թվականի հունիսի 1-ից ոչ շուտ։
Այն արտադրվել է Nike ընկերության կողմից, որը մերսիսայդցիների տեխնիկական հովանավորն է New Balance-ի հետ համատեղ։