«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին և իր թիմակից, կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին ապաքինվել են կորոնավիրուսից։
Այս մասին հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։ Իտալացին ու ֆրանսիացին կորոնավիրուսի երկու թեստ են հանձնել, և դրանք բացասական արդյունք են ցույց տվել։ Այսպիսով, ֆուտբոլիստները վերջնականապես ապաքինվել են ու այլևս պարտավոր չեն խիստ ինքնամեկուսացման մեջ լինել։
Ռուգանիի վարակման մասին հայտնի դարձավ մարտի 12-ին։ Դանիելան Ա Սերիայի առաջին խաղացողն էր, որի թեստի արդյունքը դրական էր։ Մաթյուիդիի վարակման մասին հայտնի դարձավ մարտի 17-ին։