MLS-ն ավարտել է «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդիի՝ «Ինտեր Մայամի» ակումբ տեղափոխության հետաքննությունը: Այս մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը: Մայամիի «Ինտերի» հիմնադիրն ու համասեփականատերն Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է:
Հետաքննության արդյունքում MLS-ում եկել են այն եզրահանգման, որ ակումբը մի շարք խախտումներ է իրականացրել ինչպես Մաթյուիդիի, այնպես էլ մի քանի այլ խաղացողների գրանցումների հետ կապված: Բեքհեմի ակումբը տուգանվել է 2 մլն դոլարով:
Մաթյուիդին 2020 թվականի օգոստոսին է դարձել Մայամիի «Ինտերի» ֆուտբոլիստ: Ֆրանսիացի խաղացողն ավելի վաղ հանդես է եկել «Յուվենտուսում», «Սենտ-Էտյենում», ՊՍԺ-ում և «Տրուայում»: