Լեգենդար Ֆրանչեսկո Տոտին պատասխանել է այն հարցին, թե որ ֆուտբոլիստին պետք է հրավիրի «Ռոմայի» ղեկավարությունը։
Տոտին առաջարկել է ուշադրություն դարձնել «Կոմոյի» ֆուտբոլիստի վրա։
«Ես կընտրեի Նիկո Պասի նման երիտասարդ ֆուտբոլիստի: Ինձ դուր է գալիս, նա ագրեսիվ է հարձակման ժամանակ, նա համառ է:
Նա կվերադառնա Մադրիդ և կդառնա աստղ», — Տոտիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը:
Նշենք, որ Նիկո Պասն արդեն երկու հանդիպում է անցկացրել Արգենտինայի հավաքականի կազմում՝ կատարելով գոլային փոխանցում:




























































