«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իտալիայի առաջնության հնարավոր վերսկսումը:
«Մեր հավակնությունները դեռ մեծ են, բայց ակնհայտ է, որ այս ամբողջ ժամանակ մենք չէինք մտածում ֆուտբոլի մասին: Այժմ մենք պետք է պատրաստվենք մրցաշրջանը վերսկսելու մասին: Առջևում դեռ 12 խաղ կա:
Դա կարծես առաջնության սկիզբը լինի: Դժվար կլինի, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մարդիկ կրկին ժպտան»,- ասել է Ա Սերիայի գլխավոր ռմբարկուն: