«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտնել է թիմի՝ կորոնավիրուսով վարակված խաղացողների առողջացման մասին։
«Մեր բոլոր խաղացողները բուժվել են։ Ուրախացնող չէր լսելը, որ նրանց մեջ վարակվածներ կան։ Բարեբախտաբար, նրանց հետ շփվելու ժամանակ ունեցել եմ»,- Ռանիերիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն՝ հղում անելով Radio Anch’io Sport-ին։
Հիշեցնենք, որ «Սամպդորիայի» առաջին ֆուտբոլիստը, որը վարակվել էր կորոնավիրուսով, հարձակվող Մանոլո Գաբյադինին էր։ Դրա արդյունքում վարակը հայտնաբերվել էր նաև նրա 6 թիմակցի մոտ։ Մարտի վերջին 28-ամյա ֆուտբոլիստը հայտնել էր, որ նոր թեսթի պատասխանը բացասական է եղել։