L’Equipe-ն գրում է, որ «Ռեալի» դարպասապահ Ալֆոնս Արեոլան դիտարկում է կարիերան ԱՊԼ-ում շարունակելու տարբերակը: Ֆուտբոլիստը հանդես է գալիս իսպանական ակումբում վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին։
Արեոլայի պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է ամռանը, և մադրիդյան ակումբը մտադիր է Անդրեաս Լունինին դարձնել Տիբո Կուրտուայի փոխարինող, մինչդեռ խաղացողը ՊՍԺ-ի մեկնարկային կազմում ևս չի ակնկալում հայտնվել: Ըստ այդմ Արեոլան քննարկում է իր կարիերայի շարունակությունը Անգլիայում:
2019/20 մրցաշրջանում Արեոլան Լա Լիգայում անցկացրել է ընդամենը 3 հանդիպում՝ բաց թողնելով 3 գոլ: Նա Իսպանիայի գավաթի խաղարկությունում անցկացրել է ևս 3 հանդիպում և Չեմպիոնների լիգայում՝ 2 խաղ: